Հնդկական մարսիական «Մանգալյան» զոնդը հերթական մանեւրի ժամանակ չի հավաքել պահանջվող արագությունը: Առայժմ անհայտ պատճառներով նա հաշվարկված ավելացող իմպուլսից ստացել է միայն 27 տոկոսը: Հնդկական տիեզերական գործակալության մասնագետները դեռ ժամանակ ունեն իրավիճակն ուղղելու համար, հաղորդում է Spaceflight101.com-ը:
Առաջին հնդկական միջմոլորակային սարքավորման հիմնադիրներն օգտագործել են «Մանգալյանի» ստացման բարդ սխեմա(պաշտոնական անունը Mars Orbiter Mission) դեպի Մարս թռիչքի հետագծի համար: Սարքը պետք է վեց անգամ միացներ իր շարժիչները, ամեն անգամ մեծացնելով արագությունը մինչեւ էլիպտիկ ուղեծիր դուրս գալը՝ գագաթնակետը հասցնելով 215 000 կմ-ի: Թռիչքի նախագծի համաձայն՝ նոյեմբերի 30-ին սարքը պետք է ավարտին հասցներ վեցերորդ մանյովրը՝ անցնելով դեպի Մարս հետագծին:
Առաջին երեք մանեւրներն անցել են ծրագրվածի համաձայն, իսկ չորրորդ միացումը չի տվել անհրաժեշտ քանակությամբ իմպուլս, հաղորդում է «Lenta.ru»-ն:
«Մանգալյանը» առաջին սարքավորումն է, որը Հնդկաստանը մտադիր է դուրս բերել Մարսի ուղեծիր: Այն հաջող կերպով արձավել է նոյեմբերի 5-ին՝ 15 կգ քաշ ունեցող սարքավորումներով:





























