Արհեստականորեն բեղմնավորված երեխաները ուռուցքաբանական հիվանդություններ չեն ունենում: Նման եզրակացության եկել են Լոնդոնի մանկական առողջության ինստիտուտի գիտնականները՝ ուսումնասիրելով ավելի քան 100 000 երեխաների բժշկական քարտերը, ովքեր լույս աշխարհ են եկել արհեստական բեղմանվորման շնորհիվ:

Օգտվելով Միացյալ Թագավորության Բեղմնավորման ու էմբրիոլոգիայի կենտրոնի տվյալներից՝ հետազոտողները դրանք համեմատել են մանկական ուռուցքաբանության գրանցումների մատյանի տվյալների հետ: Արդյունքում նրանց հաջողվել է պարզել, որ արհեստական բեղմնավորված երեխաների մոտ բացակայում է լեյկիմիայի, ռետինոբլաստոմայի, նեյրոբլաստոմայի, նյարդային կենտրոնական համակարգի ուռուցքի, սաղմնային կամ երիկամային բջիջների ուռուցքի սպառնալիքը, գրում է The Guardian-ը:

1992-2008թթ. ընթացքում արհեստական բեղմնավորմամբ լույս աշխարհ եկած 106 013 երեխաների բժշկական քարտերն ուսումնասիրած գիտնականների խոսքով՝ այս երեխաների մոտ ուռուցքաբանական հիվանդություններով հիվանդանալու ռիսկը բավական փոքր է: