Ամերիկյան ֆիլմերում բռնության քանակը 1950 թվականից հետո աճել է չորս անգամ: Օհայոյի համալսարանի հետազոտողների խումբը ուսումնասիրել է 1950-2012 թվականներին նկարահանված 915 ամենահայտնի ֆիլմերը: Ողջ ընթացքում կան 17 հազար դրվագներ, որտեղ հերոսներից գոնե մեկը բռնի գործողություններ է կատարում:
1985-ից հետո թողարկված 420 ֆիլմերից 396-ում բռնության առնվազն մեկ տեսարան կա, ընդ որում, նոր ֆիլմերում հրաձգության տեսարաններն ավելի շատ են, քան տասնամյակներ առաջ նկարահանվածներում, ասվում է Pediatrics հանդեսում հրապարակված հոդվածում:





























