Գլազգոյի իշխանությունները Վելինգտոնի դուքս Արթուր Ուելսլիի հուշարձանի ռեստավրացիայի շրջանակում արձանը խուլիգաններից պաշտպանելու միջոցներ կձեռնարկեն, որոնք դրա  գլխին ճանապարհային նշան էին տեղադրել: Արձանի պատվանդանը կբարձրացվի  86 սմ-ով:

Միաժամանակ, համացանցում  ստորագրահավաք է սկսվել՝ հուշարձանի անսովոր գլխադիրը պահպանելու պահանջով, The Daily Telegraph-ը վկայակոչելով՝ հայտնում է lenta.ru-ն:

Գլազգոյում Վելինգտոնի դուքսի կամ նրա ձիու գլխին ճանապարհային նշան տեղադրելու ավանդույթը ծագել է 1980-ականներից: Դրա շնորհիվ հուշարձանը համարվում է  քաղաքի տեսարժան վայրերից: