Julien's Auctions աճուրդային տան տեղի ուենցած առք ու վաճառքի ժամանակ վաճառվել են բժշկական փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ հոլիվուդյան աստղ Մերիլին Մոնրոն պլաստիկ վիրահատությունների է դիմել: Լոտի վերջնական արժեքը կազմել է 25,6 հազար դոլար:

Աճուրդը կայացել է նոյեմբերի 10-ին Բեւեռի Հիլզում: Փաստաթուղթը ձեռք բերողի անունը չի հրապարակվում:

Փաստաթղթերից պարզ է դառնում, որ դերասանուհին վիրահատել է ծնոտն ու քիթը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բացի այս լոտից, վաճառք են հանվել նաեւ այլ հայտի մարդկանց անձնական իրեր: Հաղորդվում է, որ արքայադուստր Դիանային պատկանող զգեստը վաճառվել է 75 հազար դոլարով: