Այսօր` մարտի 31-ին «Ժամանակ» օրաթերթը չի տպագրվել,որի պատճառը հանրապետությունում օֆսեթ տպագրաթղթի դեֆիցիտն է:
Այս կապակցությամբ թերթի խմբագրակազմը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է. «Ա.Մարկոսյան» ԱՁ տպագրատունը (որտեղ տպագրվում է «Ժամանակ» օրաթերթը) երեկ չի տպագրել մեր օրաթերթը, ինչի համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Խմբագրության տնօրինությունն անում է առավելագույնը ժամ առաջ օֆսեթ թղթի մատակարարման խնդիրը լուծելու համար: Մինչ այդ, սակայն, «Ժամանակ»-ի խմբագրակազմը շարունակելու է աշխատել նույն ծանրաբեռնվածությամբ եւ մեր թերթի նյութերին ամենօրյա ռեժիմով կարող եք ծանոթանալ` www.zhamanak.com կայքում: «Ժամանակ»-ը առանց ընդհատման շարունակելու է տպագրվել Լոս Անջելեսում:
Վստահ ենք, որ այս տեխնիկական խնդիրը արագ կկարգավորվի, եւ «Ժամանակ»-ը` տպագիր տարբերակով հասանելի կլինի իր հայաստանյան բազմահազար ընթերցողներին":




























