Սուխումում ռուս գործարար Սերգեյ Կլեմանտովիչի եւ նրա ծանոթ Օքսանա Սկարեդնովայի սպանության կասկածյալ աբխազ պատգամավոր Նոդիկ Կվինցինյային խորհրդարանի նիստի ժամանակ զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից:
Խորհրդարանի նոյեմբերի 7-ի նիստի ընթացքում Կվիցինիային անձեռնմխելիությունից զրկելու համար չէր բավականացրել երկու ձայն: Նույն օրվա երեկոյան պատգամավորները կրկին անդրադարձել էին այդ հարցին եւ վճռել Աբխազիայի գլխավոր դատախազությունից պահանջել նյութեր՝ հանցագործությանը պատգամավորի ունեցած հանցակցության վերաբերյալ, հաղորդում է ՎԶԳԼՅԱԴ-ը:
Նախօրեին Նոդիկ Կվիցինիան ինքն էր դիմում ներկայացրել՝ իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով:
2012թ. սեպտեմբերի 12-ին Կլեմանտովիչը երիտասարդ ընկերուհու հետ անհետ կորել էր, իսկ Սուխումի դատախազությունը քրեական գործ էր հարուցել «Սպանություն» հոդվածով: Մեկ ամիս անց նրանց մարմինները հայտնաբերել էին Աբխազիայի գյուղերից մեկի ջրհորում:
Ավելի վաղ ենթադրել էին, որ Կլեմանտովիչի սպանության հետ է կապված Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար, փոխհյուպատոս Դմիտրի Վիշերնեւի սպանությունը:





























