Քենիայի Մոմբաս քաղաքի հյուրանոցներից մեկում կնոջ դիակ են հայտնաբերել, որի կողքին եղել է Գերմանիայի մի քաղաքացի: Նա իր մահացող կնոջ մարմնի մոտ անցկացրել է մի քանի օր: 43-ամյա Միխայել Ռոբելին սկզբում սպանության մեղադրանք են առաջադրել, բայց հետո դատարանը նրան արդարացրել է, հաղորդում է Global Post-ը:
Կնոջ դիակի հետ նույն սենյակում եղած գերմանացուն հայտնաբերել են ոստիկանները, որոնց կանչել էին այդ համարից տհաճ հոտ զգացած հյուրանոցի աշխատակիցները:
Համբուրգի բնակիչ Միխայել Ռոբելին մեղադրել են Էսթեր Մունյայի սպանության մեջ, որն ըստ փորձաքննության, մահացել է խեղդելու հետեւանքով:
Այդուհանդերձ, նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, ինչը չի կարելի ասել Ռոբելի մասին: Ոստիկանների փոխանցմամբ՝ տղամարդը փորձել է ինքն իրեն վնասել, սակայն, ըստ ամենայնի, չի համարձակվել գործն ավարտին հասցնել, հաղորդում է Vesti.ru-ն:
Կնոջ մահվան պատճառը պարզել չի հաջողվել: Դատավորի խոսքով՝ այն փաստը, որ տղամարը մի քանի օր մնացել է դիակի կողքին, խոսում է նրա անհավասարակշիռ հոգեկան վիճակի մասին:
Միխայել Ռոբելին ազատ են արձակել եւ հանձնել Նայրոբիում Գերմանիայի դեսպանատան աշխատակիցներին:





























