Քեմբրիջի հեղինակավոր համալսարանի ուսանողները երկրորդ անգամ կազմակերպել են «Տարվա հետույք» ոչ պաշտոնական մրցույթը, որի շրջանակներում երիտասարդ տղաներն ու աղջիկներն իրենց մերկ հետույքներով լուսանկարներնը տեղադրում են ուսանողական Cambridge Tab կայքում: Հաղթողին որոշում են քվեարկությամբ:
Թեեւ հաղթողի մրցանակը ծիծաղելի է (այցելություն Քեմբրիճի տեխնոլոգիական թանգարան, որի մուտքը 2 ֆունտ է), երիտասարդները լրջորեն անհանգստանում են մրցույթի արդյունքների համար:
Այս տարի այս մրցույթին մասնակցել է 5 տղա եւ 5 աղջիկ, որոնք մերկ լուսանկարվել են բուհի տարբեր հատվածներում՝ գրադարանում, լվացքատանը կամ նույնիսկ լսարանում: Միայն մի աղջիկ է, որ լուսանկարում ներքնաշորով է, հաղորդում է Vesti.ru-ն:
Լուսանկարների տակ միայն անուններն են: Մրցույթի անցկացումն արդեն դատապարտել են տեղի արհմիության ներկայացուցիչները, որոնք համարել են, որ այս էրոտիկ մարաթոնը վարկաբեկում է իրենց ուսումնական հաստատությունը: Սակայն համալսարանի ղեկավարությունը հայտարարել է, որ ոչինչ չի ասի ուսանողական կայքի հեղինակներին՝ «Տարվա հետույք»-ի հետ կապված:































