Ֆրանսիայի հայ համայնքի անդամները նոյեմբերի 11-ին, 1918թ.-ին հաշտության պայմանագրի ստորագրման կապակցությամբ, Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատանը հարգանքի տուրք են մատուցել Զորավար Անդրանիկին: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել է փարիզյան լրագրող Ժան Էքյանը:
Այդուհետ մեկ այլ արարողություն է տեղի ունեցել ի հիշատակ հայ զինվորների, որոնք զոհվել են հանուն Ֆրանսիական Հանրապետության: «Nouvelles d'Arménie»-ի համաձայն՝ արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի կառավարության, Փարիզի քաղաքապետարանի, մայրաքաղաքի 20-րդ շրջանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի անդամներ: Ֆրանսիայի կրթության նախարարին կից պատվիրակ-նախարար Ժորժ Պո-Լանժեւենը ծաղկեպսակ է դրել հանուն Ֆրանսիայի հայկական հուշարձանին: Փաստաթղթերի համաձայն՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվել է 700 հայ:





























