Ֆրանսիայի իշխանությունները ցանկանում են խոշոր տուգանք նշանակել բոլոր նրանց համար, ովքեր օգտվում են մարմնավաճառների ծառայություններից, ինչը երկրում լուրջ հակասությունների պատճառ է դարձել անվանի մշակութային գործիչների մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է International Business Times-ը, մոտ ժամանակներում Ֆրանսիայի Ազգային ժողովի ներկայացուցիչները կքննարկեն օրենք, որն ուղղված է կավատական ցանցերի դեմ: Այն ներառում է ավելի քան 20 հոդված, որոնցից մեկը հանցագործ է անվանում նրանց, ովքեր օգտվում են մարմնավաճառների ծառայություններից:

Տվյալ ուղղումի համաձայն՝ մարդը, որին կհայտնաբերեն նման իրավիճակում, կտուգանվի 2 հազար դոլարի չափով: Իսկ կրկնվելու դեպքում ստիպված կլինի երկու անգամ ավելի վճարել: Հանցանքը թույլ տված անձինք ստիպված կլինեն լսել «մարմնավաճառների մասին տեղեկությունների» դասընթացը, ինչը նման է դասընթացի, որը կարդում են ոչ սթափ վիճակում ղեկին նստող վարորդների համար:

Հասարակության մի մասը կտրուկ դեմ է իրենց կարծիքով այս նորարարությանը: Դժգոհների խումբը գլխավորում է ֆրանսիացի հայտնի գրող Ֆրեդերիկ Բեգբեդերը: Համախոհների հետ միասին նա գրել է «343 անամոթների մանիֆեստը», որի գլխավոր կարգախոսն է՝ «Ձեռքներդ հեռու իմ քածից»:

Այս առթիվ խորհրդանական քննարկումները նշանակված են նոյեմբերի 27-ին: