Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Միլֆորդ քաղաքում պատմբանա, տեղական թերթերի նախկին լուսաբանող Փոլ Քարնը, ով այժմ 84 տարեկան է, հրապարակել է «Միլֆորդի քրոնիկները» գիրքը, որտեղ ներառել է տարբեր ժամանակներում լսած մոտ 30 պատմություն: Այդ մասին գրում է «The Milford Daily News»-ը: «Ես զրուցել եմ Միլֆորդ քաղաքի ամեն բնակչի հետ, ում կարողացել եմ գտնել ու գտել եմ հրաշալի պատմություններ»,- նշել է Քարանը:

Քարանի գիրքը ներառում է տեղի բազմաթիվ բնակիչների մասին պատմությունները: Դրանց շաքրում Քարանը պատմում է 1914թ.-ին ծերանոցում տեղի ունեցած հրդեհի մասին, որի հետեւանքով զոհվել են 11 հայ ներգաղթյալներ: Նա վերականգնում է դրվագներն ու գրում է հետագա իրադարձությունների մասին, երբ ողջ Միլֆորդը հավաքվեց, որպեսզի արժանի կերպով հուղարկավորի նրանց ու հետագայում բարելավի ծերանոցներում կյանքի պայմանները: