Մարտի 27-ին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն հանդիպել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց պաշտոնաթող նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ այդ հանդիպումը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ` Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում: Նրա ներկայացմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման արդի փուլին վերաբերող հարցեր: