Մարտի 31-ին` ժամը 19:28-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքում` նախկին գեղարվեստի ուսումնարանի շենքում, տեղի է ունեցել ինքնափլուզում, կա տուժած քաղաքացի:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը: Դեպքի վայրում են գտնել նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Հայաստանի փրկարար ծառայության ղեկավար Է. Բարսեղյանն ու Երեւանի փոխքաղաքապետ Վ. Վարդանյանը:

Պարզվել է, որ փլուզվել են վթարային շենքի 3-րդ հարկի արտաքին երեսպատման սալիկները` վնասելով տարիքը չպարզված կնոջ ոտքը: Տուժածը տեղի ուժերով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվել է բնակիչների տարհանում, շենքի զննում:

Փրկարարների կողմից վնասազերծվել են շինության` փլուզման վտանգ ներկայացնող երեսպատման սալիկները: