Ամերիկյան Նյու Հեյն քաղաքի ռաբին Նոա Մուրոֆը հայտարարությունների կայքի միջոցով գնել է գրասեղան, որի դարակներից մեկում հայտնաբերել է 100 հազար դոլար գումար:
Սեղանը Մուրոֆի աշխատասենյակի դռնով չի անցնել եւ նա ստիպված է եղել քանդել սեղանը: Նա զարմացել է, երբ դարակներից մեկում գումար է հայտնաբերել: Նա նշել է, որ առաջին միտքը որ ունեցել է, եղել է այն, որ նա չի կարող գումարն իրեն պահել; Այս մասին հաղորդում է «Vesti.Ru»-ն:
Մուրոֆը զանգահարել է սեղանն իրեն վաճառած կնոջն ու պատմել գտածոյի մասին:
Այդ կերպ նա փորձել է իր չորս երեխաներին ցույց տալ, թե որքան կարեւոր է ազնիվ լինելը:





























