2014-ի սկզբին Հայաստանն ու «Ռոսատոմը» կավարտեն ԱԷԿ-ի դիագնոստիկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Դիագնոստիկայի արդյունքում կորոշվի ԱԷԿ-ի արդիականացման բյուջեն, որից հետո ռուսական կողմը համապատասխան վարկ կտրամադրի: «Վարկը պետք է տրամադրվի շատ կարճ ժամկետներում»,-ընդգծել է նախարարը:

Միջոցները կուղղվեն ԱԷԿ-ի շահագործման ժամկետները մինչեւ 2026թ երկարացնելուն: