Մոլդովայի 24-ամյա բնակիչ Յուրի Վիլկոյին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ավտոշարասյան վրա հարձակվելու համար դատապարտել են Քիշնեւի դատարանը յոթ տարվա ազատազրկման վճիռ է կայացրել:
Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ.md»-ն, երիտասարդի գործողությունները որակավորվել են որպես ավազակություն: Ընդհանուր առմամբ նա ճաղերից այն կողմ 13 տարի կանցկացնի՝ հաշվի առնելով նախկինում դատվածությունը կողոպուտի համար:
Վիլկոն հարձակվել է ավտոշարասյան վրա, որով ընթանում էին Անգելա Մերկելն ու այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Ֆիլատը Քիշնեւում 2012թ.-ի օգոստոսի 22-ին: Չարագործը վառելանյութով պլաստմասե շիշը նետել է ավտոշարասյան մեքենաներից մեկի վրա, բայց վրիպել է: Այլ տվյալների համաձայն՝ շիշն այրվել է նախքան այն, որ Վիլկոն պայուսակից հանել է այն, որից հետո նրան ձերբակալել են:





























