Իսրայելի հետ բանակցություններում պաղեստինյան պատվիրակությունը ամբողջ կազմով հրաժարական է տվել՝ առաջընթացի բացակայության պատճառով: Այդ մասին հայտնել է Պաղեստինյան Ազգային Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը:

Աբբասը չի հստակեցրել, թե երբ են հրաժարական տվել բանակցողները: ՊԱԻ ղեկավարը նկատել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կշարունակվեն ցանկացած դեպքում, սակայն դրանց վերականգման համար կպահանջվի առնվազն մեկ շաբաթ:

«Կամ մենք բանակցողներին կհամոզենք վերադառնալ բանակցություններին, կամ նոր պատվիրակություն կձեւավորենք»,- ասել է Աբբասը:

Պաղեստինի գլխավոր բանակցող Սաիբ Օրեյկատան հայտարարել է, թե բանակցությունները դադարեցվել են անցած շաբաթ, երբ Իսրայելի շինարարության նախարարությունը տենդեր էր հայտարարել Հորդանան գետի ափին նոր շենքեր կառուցելու համար: