Հայաստանի պետական ձեռնարկություններից ստացվող շահութաբաժինների չափը նույնիսկ տեսականորեն չեն կարող գերազանցել մեկ միլիարդ դրամը: Այդ մասին Հայաստանի Ազգային Ժողովում հայտարարել է հանրապետության ՊԵԿ ղեկավարի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը: Նշենք, որ 2014թ.-ի Հայաստանի բյուջեի նախագծի համաձայն շահութաբաժինները պետք է կազմեն մոտ 486 մլն դրամ (1,2 մլն դոլար):

«Նույնիսկ եթե մենք միջոցներ ձեռնարկենք այդ մուտքերն ավելացնելու համար, դժվար թե գերազանցի մեկ միլիարդը, անգամ տեսականորեն է դժվար պատկերացնել դա»,- հայտարարել է Ա. Ալավերդյանը:

Հայաստանում ընդհանուր առմամբ գործում է մասնակի կամ լիիրավ պետական 372 ընկերություն: Ինչպես նշվում է պետական ունեցվածքի կառավարման վերաբերյալ Կոմիտեի հաշվետվությունում, 2013թ.-ի առաջին կիսամյակում դրանցից 246-ն աշխատում է շահույթով: