Մերձդնեստրյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Մոլդովայի տարածքային ամբողջականության սկզբունքի, ազգային փոքրամասնությունների իրավունքների պահպանման եւ Մերձդնեստրին հատուկ կարգավիճակ տալու սկզբունքների վրա: Այդ մասին ապրիլի 1-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւի հետ հանդիպմանը:
«Մերձդնեստրյան խնդրի լուծումը հնարավոր է „5+2“ ձեւաչափով (Մոլդովա, Մերձդնեստր, Ռուսաստան, ԵԱՀԿ, դիտորդներ ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից)»,- Վիկտոր Յանուկովիչի խոսքերն է մեջբերել «Ուկրաինական նովոստին»:




























