Գերմանիայում PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) կողմնակիցները ընդդեմ Ֆրանսիայում, Իտալիայում եւ Բելգիայում իրենց հայրենակիցների նկատմամբ իրականացվող գործողությունների, կազմակերպել են բողոքի ցույց:
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` Գերմանիայի Լուդվիգսբուրգ քաղաքում քրդերի կազմակերպած բողոքի ցույցը ոստիկանությունը ցրել է: Փողոցներով փախչող PKK-ի կողմնակիցները քարկոծել են ավտոմեքենաներ եւ խանութներ: Անկարգությունների ընթացքում երկու հոգի ձերբակալվել են: Մեկ ոստիկան էլ վիրավորվել է:
Գերմանիայի անվտանգության ուժերը նախորդ տարվանից սկսած մոտ 150 քրդական կազմակերպություններում ստուգումներ են իրականացրել եւ PKK-ի ֆինանսավորման մեղադրանքով մեծ թվով քրդերի բերման ենթարկել:




























