Այսօր` ապրիլի 1-ին մինչեւ երեկոյան ժամը 18-ը ջրազրկված կլինեն Էրեբունու եւ Կենտրոնի որոշ թաղամասեր:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Երեւան ջուր» ընկերությունից, առավոտից դադարեցվել է Վարդաշեն թաղամասի, Էրեբունի, Այվազովսկի, Աթոյան, Մուրացան, Ազատամարտիկների, Ռոստովյան, Գաջեգործների փողոցների ու հարակից տարածքների եւ Փոքր Կենտրոնի ջրամատակարումը:
Ջրամատակարման դադարը պայմանավորված է «Գառնի» պոմպակայանի շինարարությամբ:




























