Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում կմասնակցի ատոմային անվտանգության գագաթնաժողովին, եւ այդ միջոցառման շրջանակներում հնարավոր է Հայաստանի ղեկավարը տարբեր երկկողմ հանդիպումներ ունենա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը՝ պատասխանելով հարցին՝ նախատեսվում է արդյո՞ք Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի ներկայացուցչի հետ:

Նշենք, որ Թուրքիան դեռ չի կողմնորոշվել, թե ով է մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովին: Նախապես նշվում էր, որ Վաշինգտոն կմեկնի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սակայն ավելի ուշ թուրքական լրատվամիջոցները հերքեցին այդ լուրը: