Հայաստանի բնակիչները կարող են հաշվարկել իրենց կյանքը 30 տարի առաջ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը 2014թ.-ի բյուջեի քննարկման ժամանակ՝ խոսելով թոշակային ռեֆորմի մասին, որն օրենքի ուժ կստանա 2014թ.-ի հունվարի 1-ից:
«Հայաստանի քաղաքացիները կկարողանան կատարել վճարումներ կենսաթոշակային ֆոնդ՝ իմանալով, որ 30 տարի հետո իրենք ապահով ծերություն ու թոշակ կունենան: Սա նշանակում է, որ այդ մարդիկ կապում են իրենց ապագան Հայաստանի հետ, իսկ իրենց բարեկեցությունը՝ սեփական ուժերի, իրենց կարողությունների եւ հմտությունների իրականացման հետ: Մեր քաղաքացիների համար այսպիսի մթնոլորտի ստեղծումն ամենակարեւոր նպատակն է: Դրան են ուղղված մեր ջանքերը», - ասել է վարչապետը: «2014 թվականին,- ավելացրել է նա,- կառավարությունը կենսաթոշակային բարեփոխումների իրականացման խթանման համար կներդնի ավելի քան 20 մլրդ դրամ (49 մլն դոլար՝ Խմբ.)»:
Վարչապետը հավելել է, որ եւս 65 մլրդ դրամ(160 մլն դոլար՝ Խմբ.) նախատեսված են 238 000 պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման համար: Այդ բարձրացումն ոչ միայն ինքնին կարեւոր է, այլ նաեւ որպես վճարումների ընդհանուր քաղաքականության մաս, հավելել է վարչապետը: «Պետական ծառայողները ներկայացնելու են վճարումների համակարգը՝ ելնելով նաեւ ձեւակերպումից, ինչը նշանակում է, որ կկարողանան կանխատեսել իրենց կարիերան ու իրենց ապագան: Վերջինը մեզ համար կարեւոր խնդիր է, քանի որ մենք ցանկանում ենք մեր քաղաքացիները մտածեն 20, 30 տարի առաջ: Այդ դեպքում նրանք կմնան Հայաստանում»,- հայտարարել է վարչապետը:





























