Բրիտանիայի ամենատարեց բնակչուհին՝ Գրեյս Ջոնսը վախճանվել է՝ մինչդեռ մինչեւ նրա114-ամյակը մնացել էր ընդամենը մի անի շաբաթ: Գրեյս Ջոնսը ծնվել է 1899թ դեկտեմբերի յոթին լոնդոնյան Բերմոնդսի շրջանում եւ կյանքի մեծ մասն այնտեղ է անցկացրել:
Նա նշանված է եղել, սակայն տիկնոջ փեսացուն զոհվել է առաջին աշխարհամարտի ժամանակ եւ այդ ժամանակից ի վեր նա չի ամուսնացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ջոնսի մահվանից հետո Բրիտանիայի ամենատարեց բնակիչ է ճանաչվել Էթել Լանգը, որը ծնվել է 1900 թ մայիսի քսանյոթին եւ Վիկտորիա թագուհու վերջին ողջ մնացած հպատակն է:





























