Մանկական պոռնկագրություն արտադրողների ցանցի հետաքննությունը ամբողջ աշխարհում 348 մարդու կալանավորման պատճառ է դարձել: Այս մասին նոյեմբերի 14-ին հայտարարել է Տորոնտոյի ոստիկանությունը:
Project Spade անվանումն ստացած հետաքննությունը շարունակվել է երեք տարի: Արդյունքում ամբողջ աշխարհում 348 մարդ է կալանավորվել, 386 երեխաներ փրկվել են սեռական շահագործումից: 108 մարդ կալանավորվել է Կանադայում, 75-ը՝ ԱՄՆ-ում:
Կալանավորվածներից 40-ն ուսուցիչներ են, 32-ը՝ կամավորներ, 9 հոգեւորականներ եւ 9 բուժաշխատողներ:
Հետաքննությունը սկսվել էր 2010թ. Տորոնտոյում, երբ քողարկված ոստիկանները կապ էին հաստատել մանկական պոռնկագրական կայքի տիրոջ՝ 42-ամյա կանադացի Բրայան Ուեյի հետ:
2011թ. գարնանը ոստիկանությունը կալանավորել էր Ուեյին եւ մեղադրել 11 հոդվածներով:
Ուեյնը ամբողջ աշխարհից մանկական պոռնկագրությամբ տեսանյութեր էր պատվիրել, եւ նրա ընկերության դրամաշրջանառությունը կազմել էր 4 մլն ԱՄՆ դոլար: Հետաքննությունը միջազգային բնույթ էր ձեռք բերել. միացել էին Ինտերպոլը, Ավստրալիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Հարավային Աֆրիկայի, Նորվեգիայի եւ շատ այլ երկրների իրավապահները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի փոստային ծառայության տեսչությունը (USPIS), հայտնում է lenta.ru-ն:
Ըստ ոստիկանության՝ Project Spade-ը դեռ ավարտված չէ, կարող են լինել նոր կալանավորներ:





























