Ավստրալական Քվինսլենդ նահանգում մոտ 220 մարդ վարակվել է սալմոնելեզով՝ մելբունյան ձիարշավի կապակցությամբ տեղի ունեցած տոնից հետո, որը տեղի է ունեցել նոյեմբերի հինգին:

Պարզվել է, որ մարդկանց վարակվելու պատճառը Բրիսբենի Piccalilli Catering ընկերության սնունդի օգտագործումն է եղել: Նախնական հաշվարկներով՝ կարող է թունավորված լինել մինչեւ յոթ հարյուր մարդ, հաղորդում է ABC գործակալությունը:

Թունավորվածներից մեկը՝ Բրիսբենի բնակչուհի, վախճանվել է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին:»

 Ընկերության ղեկավարն արդեն իր ափսոսանքն է արտահայտել միջադեպի կապակցությամբ՝ կասկած հայտնելով, որ վարակը պարունակել են ձվերը, որոնցից պատրաստված է եղել ընկերության մատաարարած մայոնեզը: