Ճապոնիանաջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադան:

Դիտարկմանը, որ եւ Հայաստանը եւ Ճապոնիան ունեն զգայուն հարցեր, ճապոնացի դիվանագետն արձագանքել է, որ Տոկիոյի հստակ դիրքորոշումը ԼՂ հարցում այն է, որ իրենք սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ կարեւորում են ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով հակամարտության կարգավորումը: