Հոնդուրասը, Մյանման(Բիրմա) ու Հաիթին մոլորակի այն տարածաշրջանների ցուցակում են առաջին հորիզոնականներում, որոնց 2014թ.-ին սպառնում են տարերային աղետները: Վարկանիշային աղյուսակը կազմել է Germanwatch բնապահպանական կազմակերպությունը:

Գերմանացի հետազոտողները վերլուծել են ոչ միայն 1993-2012թթ. ընթացքում բնական աղետների զոհերի թիվը, այլ նաեւ տնտեսական վնասները: Այդ տարիների ընթացքում ամենից շատ տուժել են Հոնդուրասը, Մյանման(Բիրմա) ու Հաիթին:

Ողջ մոլորակում տարերային աղետների զոհ է դարձել 530 հազար մարդ 150 հազար բնական աղետների դեպքում: Տնտեսական ընդհանուր վնասը կազմել է 2,5 միլիարդ դոլար: 2012թ.-ի վարկանիշային աղուսյակում առաջին հորիզոնականում Հաիթին է, երկրորդ ու երրորդ հորիզոնականներում Ֆիլիպիններն են ու Պակիստանը, Ռուսաստանն իններորդ հորիզոնականում է, հաղորդում է Geo.ru-ն:

Այս տարին առավել հատկանշական է. ցուցակում ընդգրկված երկրների մեծամասնությունում աղետները 2013թ.-ին կրկնվել են: Օրինակ, վերջին ռեկորդային թայֆունը Ֆիլիպիններում խլել է ավելի քան 10 հազար մարդու կյանք, իսկ նախորդ տարի «Բոֆա» թայֆունի հետեւանքով այնտեղ զոհվել էր 1400 մարդ:

Վարկանիշային աղյուսակում հիմնական զարգացող աղքատ երկրներ են: Քանի որ վերջին 20 տարում առավելապես հենց դրանք են տուժել, հաջորդ տարի հենց նրանց համար ծանր կլինի: Դրանք են Հոնդուրասը, Մյանման(Բիրմա), Հաիթին, Նիկարագուան, Բանգլադեշը, Վիետնամը, Ֆիլիպինները, Դոմինիկյան հանրապետությունը, Մոնղոլիան, Թաիլանդն ու Գվատեմալան:

Germanwatch-ն ամեն տարի հրապարակում է վարկանիշային իր աղյուսակը, իսկ այս տարի արդեն իններորդ անգամ: Հաշվետվության հեղինակները հույս ունեն, որ ցուցակը կօգնի պոտենցիալ զոհերին նախապատրաստվել աղետին, իսկ Վարշավայում կլիմայի հարցերով ՄԱԿ գագաթաժողովի մասնակիեցները վերջապես հնարավորություն կունենան համաձայնության գալ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման վերաբերյալ ծրագրի հարցում: