Լայն այտոսկրերով ուժեղ սեռի ներկայացուցիչներն ավելի հաճախ են հաջողությունների հասնում, քան նեղ այտոսկրերով ու օվալաձեւ դեմքով տղամարդիկ: Պարզվում է, լայնադեմ մաչոները սպորտային են, ուժեղ, հարուստ ու ազդեցիկ: Կանանց դա է գրավում, սակայն միաժամանակ նաեւ հետ է մղում, քանի որ նման տղամարդիկ հակված են ագրեսիայի ու բռնության:
Նման եզրահանգման են եկել Սինգապուրում Մենեջմենթի համալսարանի գիտնականները: Մասնագետներն ուսումնասիրել են հարյուրավոր մարդկանց ընտրությունը, որոնք մասնակցել են այսպես կոչված արագ հանդիպումներին: Տղամարդիկ ու կանայք ծանոթանում են պոտենցիալ զուգընկերների հետ ու շփվում են 10 րոպե: Ստացած առաջին տպավորությունների հիման վրա նրանք ընտրություն են կատարում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Գիտնականները նախկինում արդեն ենթադրում էին, որ կանայք լայնադեմ տղամարդկանց ավելի գրավիչ են համարում: Սակայն տիկնայք ընտրում են այդպիսի տղամարդկանց կարճատեւ հարաբերությունների համար, իսկ ընտանիք գերադասում են ստեղծել հանգիստ «օրինակների» հետ: Սինգապուրցի գիտնականները հավելում են, որ կանայք արտաքին տեսքից կռահում են. լայանդեմ տղամարդիկ ուժեղ են ու հակված են ագրեսիայի: Իսկ նման որակներն ընտանեկան հարաբերություններում անցանկալի են:





























