Մեծ Բրիտանիայի երկու խոշորագույն ինտերնետ-պրովայդերներ Sky-ը եւ TalkTalk-ը հատուկ ծրագրային զտիչներ են տեղադրել պոռնոկայքերի մուտքը սահմանափակելու համար, հաղորդում է Daily Mail-ը:

Զտիչները կներառվեն ընկերության բոլոր նոր բաժանորդների ծառայությունների փաթեթում: Ավելի քան 20 մլն բաժանորդներ հնարավորություն կունենան ընտրել ցանկանում են արդյոք իրենք սահմանափակել պոռնոկայքերի հասանելիությունը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Մեծ Բրիտանիայի մյուս խոշոր ինտերնետ-պրովայդերները (BT եւ Virgin) նույնպես մտադիր են 2014թ.-ի սկզբին նման զտիչներ տեղադրել:Նշվում է, որ ծառայության տվյալ նորամուծությունը վարչապետ Դեվիդ Քեմերոնի դիմումի համաձայն է, ով հայտարարել է, որ երեխաներին պաշտպանելու համար պետք է սահմանափակել պոռնոգրաֆիկ ռեսուրսների հասանելիությունը: