Ավիադիսպետչեր Կիրիլ Կորնիշինը, որը ղեկավարել է Կազանի օդանավակայանում «Բոինգի» վայրէջքը, պատմել է, որ վթարից առաջ օդանավի կապիտանը փորձել է այն երկրորդ շրջանի տանել:

Նա նշել է, որ երբ կապիտանը հաղորդել է իր որոշման մասին, եւ երբ ինքը տվել է փաստաթղթերի համապատասխան փաթեթը, դրանից 10 – 15 վայրկյան անց օդանավը վայր է ընկել:

Ինչպես դիսպետչերն է պնդում, եղանակը նորմալ է եղել, մի փոքր քամոտ է եղել, սակայն այդ տեսակի օդանավերի համար դա խոչընդոտ չի հանդիսանում:

ԱԻՆ-ի կենտրոնական ապարատի պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Ռոսսիուսը Life News-ին հաստատել է տեղեկություններն այն մասին, որ օդանավը քանիցս փորձել է վայրէջքի գնալ: «Ցավոք, դա անել չի հաջողվել, օդանավը վթարի է ենթարկվել»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ի երեկոյան:

Boeing-737 օդանավն արտադրվում է 1967-ից ի վեր: Շահագործման ընթացքում վթարի է ենթարկվել այդ մոդելի մոտ 170 օդանավ: Ընդհանուր առմամբ, վթարների զոհ է գնացել մոտ չորս հազար մարդ: Ամենախոշոր վթարը տեղի է ունեցել Ռուսաստանում՝ Պերմում, 2008թ սեպտեմբերի 14-ին: Այն ժամանակ վթարի զոհ է դարձել 88 մարդ: