Մերձբայկալի երկրամասում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, որը կասկածվում է երեխայի առեւանգման մեջ: Հանցագործի քայլի դրդապատճառը եղել է սիրելիին վերադարձնելու ցանկությունը, որը տուժածի քույրն է:
14-ամյա դեռահասը առեւանգվել էր Խոլբոնից, հայտնում է ՌԴ ՔԿ-ի կայքը: Նա երկու օր պատանդ է մնացել:
Տղային ազատել են կիրակի երեկոյան: Նա շատ հոգնած էր եղել, այդ իսկ պատճառով հարցաքննությունը հետաձգել էին մինչեւ երկուշաբթի:
Ըստ տուժածի` ուրբաթ երեկոյան չարագործը իր հետ կապվել էր հեռախոսով եւ խնդրել տնից դուրս գալ: Փողոցոմ տղամարդը աշակերտին սպառնացել էր դանակով եւ ստիպել իր հետ ոտքով գնալ Ներչինսկու շրջանի Պրիիսկովայա կայարան: Տեղ էին հասել ժ. 4:00-ին:
Դեռահասի եւ նրան առեւանգողի որոնումների համար ներգրավվել էր Ռուսաստանի ՆԳՆ-ի միջքաղաքային վարչության անձնակազմը: Ոստիկանները շրջափակել էին տեղանքը: Երիտասարդի հետ բանակցելու ընթացքում նրանց հաջողվել էր վերջինիս համոզել ազատել պատանդին: Սակայն կասկածյալը թաքնվել էր անտառում` ոստիկաններին սպառնալով ռումբ հիշեցնող առարկայով: Ադյունքում կասկածյալը հայտնաբերվել էր եւ բերման ենթարկվել Ներչինսկու ոստիկանության բաժին:
Ըստ նախնական տվյալների` 26-ամյա կասկածյալն ավելի վաղ հանդիպում էր առեւանգված տղայի 20-ամյա քրոջ հետ: Իր այս քայլով նա փորձել է հասնել հարաբերությունների վերսկսմանը, հաղորդում է NEWSru.com-ը:
Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ-ի126 հոդվածի 2-րդ մասով (անչափահասի առեւանգում):





























