Իսրայելի օդուժը այսօր՝ ապրիլի 2-ին հրթիռային հարվածներ են հասցրել Գազայի հատվածի տարածքին:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, իսրայելական ավիացիան առնվազն յոթ հրթիռային հարված է հասցրել, որոնցից չորսը Խան-Յունիս քաղաքի բաց տարածքին:
Իսրայելական զինվորականների օդային հարվածների թիրախ է դարձել նաեւ Գազա քաղաքի պանրի գործարանը: Գործարանի գնդակոծման ժամանակ հրդեհ է բռնկվել , որի արդյունքում երկու երեխա այրվածքներ են ստացել:
Եւս երկու հարված, BBC-ի փոխանցմամբ, արձակել են իսրայելական ուղղաթիռները: Նրանք խոցել են փախստականների ճամբարի ձուլարանը: Այդ հարվածից տուժածների մասին չի հաղորդվում: Այժմ տարածքի վրա թռչում են ուղղաթիռները:
Մարտի վերջին Իսրայելը տանկեր եւ զրահատեխնիկա է մտցրել Գազայի հատված՝ ի պատասխան պաղեստինցիների հարվածի, որին զոհ են գնացել երկու իսրայելցի զինվորներ:




























