Բերնի Մեդոֆի մոտ տասը հազար զոհեր կարող են իրենց կրած կորուստների դիմաց որոշակի փոխհատուցում ստանալ, գրում է New York Times-ը: Ավելի վաղ այդ մարդկանց մերժել էին վերադարձնել այդ միջոցները: Հիշեցնենք, որ Մեդովը իր 150-ամյա ազատազրկումն է կրում եւ վաղաժամ ազատ արձակվելու իրավունք չունի:
Սնանկության դաշնային դատարանը կարողացել է հավաքել Մեդոֆի ակտիվները՝ մոտ իննը միլիարդ դոլար արժողությամբ, սակայն տուժողների մեծ մասը անուղակի ներդրողներ են եղել ու նրանց փոխհատուցում չի տրամադրվելու: Բացի այդ արդարադատության նախարարությունը հավաքել է մոտ 2,35 միլիարդ դոլար ու կուտակել այսպես կոչվող Մեդոֆի զոհերի հիմնադրամում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























