Քալիֆորնիայում երեքշաբթի օրը 79 տարեկան հասակում վախճանվել է Դայան Դիսնեյ Միլլերը՝ լեգենհար Ուոլթ Դիսնեյի ավագ դուստրը:Այս մասին հաղորդել է ընտանիքի ընկեր Ռիչարդ Գրինը: Մահվան պատճառը եղել են բարդացումները, որոնք ծագել են սեպտեմբերին ընկնելուց հետո:
Դայան Դիսնեյը ծնվել է 1933թ դեկտեմբերի 18-ին Լոս Անջելեսում: Հենց իր երեխաների հետ զբոսանքների ժամանակ է Դիսնեյը որոշել ստեղծել իր հանրահայտ զվարճանքի պուրակները՝ «Դիսնեյլենդերը», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Դայանը գրել է հոր կենսագրությունը, նկարահանվել մի քանի փաստագրական ֆիլմերում,այդ թվում՝ «Իմ հայր Ուոլթ Դիսնեյը»:





























