Ամեն երկուշաբթի նորվեգացի զինվորներին միայն բուսական սնունդ են տրամադրելու: Այդ կերպ Նորվեգիայի զինված ուժերը ծրագրում են ներառվել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի ծրագրին, գրում է The Local-ը:

Նորվեգական բնապահպանական խումբը, որը կողմ է պասային երկուշաբթիների, արտոնել են այդ գաղափարը: ՄԱԿ-ի փորձագետները ընդգծում են, որ կենդանաբուծությունը ամբողջ աշխարհում բնական գազերի արտանետմանը նպաստում է տասնութ տոկոսով: