Ամստերդամի իշխանությունները փողոցները մաքրողներին գարեջրով են վճարում, գրում է The Huffington Post-ը: Քաղաքային իշխանությունները առաջարկել են, որպեսզի պայքարեն անբարենպաստ շերտի այն ներկայացուցիչների դեմ, որոնք ալկոհոլ են օգտագործում: Ծրագրի ստեղծողները նշում են, որ այդ կերպ կօգնեն կախվածություն ունեցողներին շեղվել եւ չխախտել հասարակական կարգը, փոխանցում է «Gazeta.ru»-ն:                        

Մեկ օրվա աշխատանքի դիմաց այդ մարդիկ ստանում են 13 դոլար, որոշակի քանակությամբ ծխախոտ ու հինգ շիշ գարեջուր, որոնցից երկուսը խմում են առավոտյան, երկուսը՝ ճաշին, մեկը՝ աշխատանքից հետո:

Իրենք փողոցները մաքրողները ցանկանում են աշխատել եւ նշում են, որ գարեջրի օրական չափաբաժինն իրենց համար կյանքի պարտադիր պայման է հանդիսանում: