Թուրքիայի Ըսպարթա նահանգի Յալվաչի շրջանում մի խումբ պաշտոնյաներ եւ տարբեր մասնագիտություններ ունեցող անձիք նկարահանվում են կարճամետրաժ ֆիլմում։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Յալվաչի քաղաքապետը, Յալվաչի ոստիկանները, ուսուցիչներ եւ այլ մասնագիտություններ ունեցող անձիք նկարահանվում են կարճամետրաժ «Ոսկե ապագա» ֆիլմում։

Կարճամետրաժ ֆիլմում ներկայացվում է նացիստների բռնություններից փախած հրեա մի ընտանիքի թաքցրած գանձերը որոնող մի սիոնիստ բարոնի եւ նրան ձերբակալել ցանկացող ոստիկանապետի պատմությունը։