Տարեց տարի տարածվում է «e-mail ապնոե» անվամբ երեւույթը: Այն հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր երկար ու կենտրոնացած աշխատում են համակարգչի առաջ: Ընդ որում մարդն այնքան է տարվում, որ ինչ-որ ժամանակ դադարում է հանգիստ շնչել:
Ապնոեի կամ շնչառության ժամանակավոր դադարի հետ հաճախ բախվում են մարդիկ, ովքեր ավել քաշ ունեն: Թթվածնի պակասից մարդը կարող է գիշերներն արթնանալ: Գիշերային ապնոեի հիմնական ախտանիշներն են՝ հաճախակի գլխացավերը, կոկորդի չորացումը, բարձր գրգռվածությունը, ուշադրության կենտրոնացման ու հիշողության վատթարացումը, պոտենցիայի նվազեցումն ու լիբիդոն, դեպրեսիվ զգացողությունները, հաղորդում է MedDaily.ru-ն:
Համակարգչի ակտիվ օգտատերերի շրջանում հարցման ընթացքում ոմանք հաղորդել են, որ կարեւոր տեքստի վրա աշխատանքի ժամանակ նրանք այնքան են կենտրոնանում, որ անգամ գլխապտույտ են ունենում: Այդ իրադրությունից փրկում են շնչառական վարժությունները:«Apple» ընկերության նախկին աշխատակցուհի Լինդա Սթոունը, ով հասարակությանը հայտնել է «e-mail ապնոեի» գոյության մասին, համակարգչի հետ աշխատողներին խորհուրդ է տալիս պարբերաբար շնչառական վարժություններ անել ու առհասարակ համակարգչի առաջ աշխատանքի ընթացքում հետեւել շնչառությանը:





























