Մեքսիկական իշխանությունները ձերբակալել են 220 անօրինական միգրանտի՝ ողջ երկրում անցկացվող գործողության ընթացքում: Շատ ներգաղթյալներ Կենտրոնական Ամերիկայից են, իսկ ոմանք այլ պետություններից, ինչպես օրինակ Հնդկաստան, Հայաստան ու Ռումինիա:

Ինչպես գրում է հնդկական «Zee News» կայքը, վկայակոչելով France-Presse գործակալությանը, Մեքսիկայի ազգային միգրացիոն հաստատությունը հաղորդել է, որ առանց փաստաթղթերի ներգաղթյալներին մինչեւ վարչարարական գործընթացների մեկնարկը տեղափոխել են միգրացիոն օբյեկտներ:

Ազգային միգրացիոն հաստատության գործակալները հայտնաբերել են 26 հոգու Գվատեմալայից, 5 հոգու Հոնդուրասից, 5 հնդիկի ու 1 սալվադորցու կենտրոնական Կերետարո նահանգում ավտոբուսային կանգառների ու ավտոճանապարհների  ստուգումների ժամանակ: Խաղաղօվկիանոսային Ներքին Քալիֆորնիա նահանգում տարբեր գործողությունների ընթացքում ձերբակալել են ԱՄՆ-ի 5 քաղաքացու, 1 պերուացու, 1 ռումինացու, 1 հայի ու 12 ներգաղթյալի Կենտրոնական Ամերիկայից,  ովքեր չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ մոտ 140 հազար օտարերկրացիներ, հիմնականում Կենտրոնական Ամերիկայից, ամեն տարի ԱՄՆ ճանապարհին անօրինական կերպով հաստատվում են Մեքսիկայում: Նրանցից շատերը բախվում են գողությունների, հափշտակումների, բռնաբարությունների ու անգամ սպանությունների հետ կազմակերպված հանցավոր խմբերի կողմից: