Ողջույնի համաշխարհային օրը (World Hello Day) ամեն տարի նշվում է նոյեմբերի 21-ին: 1973 թվականին ողջույնի տոնը հորինել են երկու ամերիկացի եղբայրներ՝ Մայքլ եւ Բրայեն ՄաքՔոմաքները, սառը պատերազմի տարիներին՝ ի պատասխան Եգիպտոսի եւ Իսրայելի միջեւ հակամարտության: Օրն անհրաժեշտ էր որպես միջազգային լարվածության ուժեղացման դեմ ուղղված բողոքի նշան :
«Պետք էր հասարակ, բայց արդյունավետ արարք»,- որոշել են եղբայրներն ու ուրախ ողջույններով նամակներ ուղարկել աշխարհի բոլոր կողմերը: Նրանք ոչ մեկի վզին չէին փաթաթում իրենց պայքարի գաղափարները (հանուն խաղաղության ողջ աշխարհում): Նրանք միայն խնդրում էին հասցեատիրոջը ողջունել եւս գոնե 10 մարդու: Այդ գաղափարն ընդունվեց աշխարհի ավելի քան 180 երկրներում, հաղորդում է Calend.ru-ն:
Այդ օրվանից Ողջույնի համաշխարհային օրը նշում են բոլոր մասնագիտությունների ու տարիքի մարդիկ, քաղաքական գործիչները, արդյունաբերական մագնատները, համաշխարհային հռչակ ունեցողները:




























