Հոլանդացի հայտնի գեղանկարիչ Վինսենթ Վան Գոգի կտավը կվաճառեն Փարիզի աճուրդում` 1996թ.-ից հետո առաջին անգամ, հայտնում է Parisien թերթը:
Աճուրդում ներկայացված է Nature morte aux bouteilles նկարը: Այն նկարվել է 1884-1885թթ.` Փարիզ տեղափոխվելու նախօրեին: Բելգիայի ցուցահանդեսներում լինելուց հետո` 1968թ. Վան Գոգի գլուխգործոցը վաճառվել էր Sotheby`s աճուրդում` մասնավոր հավաքածուի տիրոջը:
Գրեթե կես դար անց Nature morte aux bouteilles-ը նորից կդառնա աճուրդի առարկա: 32 x41,3 սմ կտավի արժեքը տատանվում է 500 եւ 600 հազար եվրոյի միջեւ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Millon աճուրդի տանը վաճառքը տեղի կունենա նոյեմբերի 27-ին` Փարիզի IX շրջանում: Բացի Վան Գոգի ստեղծագործությունից, կվաճառվեն նաեւ հայտնի այլ նկարիչների գործեր, այդ թվում նաեւ՝ Մաթիսի եւ Դալիի:





























