Երկու տարուց ավելի գործազուրկ մնացած տղամարդիկ ավելի արագ են ծերանում, քան իրենց հասակակիցները։ Սա երեւում է ԴՆԹ-ի մոլեկուլներում, PLoS One ամսագրում հրապարակված հոդվածում հայտարարում են կենսաբանները:
«Վերջին տարիներին բազմաթիվ գիտնականներ փորձել են կապ գտնել տեւական գործազրկության եւ վատ առողջության միջեւ: Մենք առաջինն ենք, որ կարողացանք այդ կապի առկայությունը ցույց տալ բջիջների մակարդակով: Այս բացահայտումը նոր հարցեր է առաջ բերում: Սոցիալական ծառայությունները պետք է օգնեն երիտասարդներին աշխատանք գտնել` հանուն նրանց առողջության բարօրության», — հայտարարել է Լոնդոնի Կայսերական քոլեջի ուսումնասիրող Ջեսիկա Բաքսթոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բաքսթոնն ու գործընկերներն ուսումնասիրել են 5,5 հազարից ավելի ԴՆԹ նմուշներ, որոնք վերցվել էին 1966թ. ծնված եւ 31 տարեկանում ամբողջական բուժզննում անցած Ֆինլանդիայի կանանց եւ տղամարդկանց բջիջներից:
Գիտնականները նկատել էին, որ բջիջբերի նորմալ բաժանման համար անհրաժեշտ քրոմոսոմների վերջույթները զգալի կարճ են եղել տղամարդկանց ԴՆԹ-ի որոշ թելերում: Այդ կարճացումը կապված օրգանիզմի ծրացման հիմնական նշանը:





























