Երեխան, որին պատրաստվում էին դիակիզել, հրաժեշտի արարողության ժամանակ «հանկարծ կենդանացել է», գրում է The Sun Daily-ն:

Անհուեյ կենտրոնական չինական նահանգի հիվանդանոցներից մեկի բուժանձնակազմն արձանագրել էր մեկ ամսական երեխայի մահ: Ծնողները համաձայնել էին դադարեցնել բուժման կուրսը՝ բժիշկների խորհրդով, քանի որ երեխան ծանր հիվանդ է եղել, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Հրաժեշտի արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել դիակիզարանի սրահում, տղան հանկարծ սկսել է լաց լինել, ինչն էլ օգնել է նրան փրկվել: Դիակիզարանից երեխային շտապ կերպով կրկին հիվանդանոց են տեղափոխել եւ այժմ բժիշկները ջանում են փրկել նրան:

Սխալմամաբ երեխայի մահն արձանագրած բժիշկների հանդեպ հետաքննություն է սկսվել: