Մինչեւ կաթոլիկական Սուրբ ծնունդը մոտ մեկ ամիս է մնում, սակայն Սան Պաուլուն արդեն առանձնացել է նոր տարվա թեմատիկայով նորությունների «թոփում»: Բրազիլական մեգապոլիսում տեղադրել են «Պապա Նոելի», նույն ինքը Սանտա Կլաուսի, ամենամեծ արձանը:
Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել հավակնող արձանի բարձրությունը գերազանցում է քսան մետրը, քաշը՝ 14 տոննան:
Ձմեռ Պապիկի արձանը տեղադրել են հսկայական առեւտրի կենտրոնի տարածքում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:





























