Նիկարագուայում դենգե համաճարակի զոհերի թիվն ավելացել է՝ չնայած իշխանությունների ձեռնարկած ծայրահեղ միջոցներին: Տեղեկատվական տվյալների համաձայն՝ տարեսկզբից ի վեր այդ հիվանդությունից հանրապետությունում վախճանվել է 21 մարդ:

Ըստ եղած տեղեկությունների, Նիկարագուայում համաճարակով վարակվել է ավելի քան ութ հազար մարդ: Ներկայումս երկրի հիվանդանոցներում «ծանր վիճակում» է 14 հիվանդ:

Վերջերս հանրապետություն են ժամանաել կուբացի համաճարակաբաններ՝ տեղի մասնագետներին աջակցություն ցուցաբերելու, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Իշխանությունները բնակչությանը կոչ են արել ցանկացած տեսակի աջակցություն տրամադրել սանիտարական բրիգադներին, որոնք ծխով ախտահանում են տեղանքը ու ոչնչացնում հիվանդությունը տարածող մոծակներին:

Վարակվելու դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես դիմել բուժօգնության, հիմնական նախանշաններն են վատ ինքնազգացողությունն ու բարձր ջերմությունը: