Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը` դքսուհի Քեթրինը, անհարմար իրավիճակում է հայտնվել բարեգործական ֆորում իր այցելության ժամանակ:
Հանկարծահաս ուժեղ քամին բարձրացրել է Քեյթ Միդլթոնի կիսաշրջազգեստը:
Օրերս դքսուհի Քեթրինը մասնակցել էր Place2Be բարեգործական ֆորումին` նվիրված դպրոցահասակ երեխաների զգացական առողջությանը: Միջոցառմանը քննարկվել են կիբերբռնությանը, ամեն տեսակի կախվածությանը եւ ինքնավնասման առնչվող խնդիրներ, հայտնում է «dni.ru»-ն:
Եղանակն անձրեւոտ է եղել, ուժեղ քամի է բարձրացել: Երբ Քեյթ Միդլթոնը խոնարհվել է դեպի շենքի մոտ իրեն ողջունող աշակերտուհին՝ իրեն մեկնած ծաղիկները վերցնելու, քամու հանկարծակի պոռթկումը բարձրացրել է դքսուհու կիսաշրջազգեստը: Լուսանկարիչները պահը չեն կորցրել: Սկզբում Քեյթ Միդլթոնը ուշադրություն չի դարձել կիսաշրջազգեստին, սակայն երբ զգացել է, որ այն մոտ է լեգենդար Մերիլին Մոնրոյի սպիտակ զգեստի հաջողությանը, իջեցրել է ձեռքը` վեր բարձրացած փեշը պահելու համար:
Ուշագրավ է, որ Միդլթոնը ոչ մի կերպ մատնել շփոթմունքը: Նա մեղմ ժպտացել է` ուշադրություն չդարձնելով եղանակային վատ պայմաններին:

































