Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ այսօր ողջ օրվա ընթացքում ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մի շարք կետերում ադրբեջանական ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարը։

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության տվյալների՝ ադրբեջանական կողմը դիպուկահար հրացաններից կրակել է Ջրաբերդի եւ Չախրլիի ուղղությամբ։

«ԼՂՀ պաշտպանական բանակի զինծառաողների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը դադարեցրել է կրակը»,- ասված է հաղորդագրության մեջ։