Ամերիկացի հետազոտողները հայտնաբերել են «գենի տարբերակ, որը սերտորեն ասոցացվում է արեւի ճառագայթների հանդեպ զգայության հետ, շագանակագույն մազերի, երկնագույն աչքերի ու պեպենների հետ»: Նրանց խոսքով՝ խոսքը նուկլեոտիդների ցրված հաջորդականության մասին, այսինքն օրգանիզմում գունավորող նյութերի կուտակումների մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետազոտությունն անցկացրել են ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտների մասնագիտացված ստորաբաժանումների կողմից 2230 իսլանդացիների գենետիկական նյութերի հիման վրա: Աշխատանքների արդյունքների հաշվետվությունը հրապարակվել է «Cell» ամսագրի կայքում:




























